fbpx
Աշխարհ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է ՖՄԿ հետ համագործակցության վերաբերյալ Հայաստանի համակարգմամբ ներկայացված բանաձևը

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ բանաձևը, որի բանակցային գործընթացը ՄԱԿ-ում համակարգվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող Հայաստանի կողմից:

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ բանաձևը Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի հաստատմանը ներկայացրել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Սոֆյա Սիմոնյանը` նշելով, որ բանաձևն անդրադառնում է ՄԱԿ-ՖՄԿ միջև բազմաոլորտ համագործակցությանն ու կապերին և ամփոփում է Ֆրանկոֆոնիայի` Երևանում կայացած 17-րդ գագաթաժողովի հիմնական արդյունքները։

Բանաձևի ընդունման կապակցությամբ Գլխավոր ասամբլեայում ելույթներով  հանդես եկած մի շարք պատվիրակություններ շնորհակալություն են հայտնել Հայաստանին` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահելու և բանաձևի նախագծի շուրջ ՄԱԿ-ում բանակցային ակտիվ գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ նախքան դա ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության թվիթերյան էջը հրապարակել էր.
Հայաստանը ներկայացրել է բանաձև, ըստ որի նախատեսվում է ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցություն՝ կարևորելով Երևանում տեղի ունեցած «Ապրելով միասին» Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովի հիմնական շեշտադրումները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ