Եթովպիայում վթարված ինքնաթիռում գտնվել է ՄԱԿ-ի 21 աշխատակից ոչ թե 22, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է РИА Новости-ն:
«Մենք ունեինք տարբեր տեսակի տեղեկատվություն, բայց մեզ հայտարարեցին, որ ինքնաթիռի կործանման հետևանքով տարբեր գերատեսչություններից ՄԱԿ-ի 21 անդամ է զոհվել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Եթովպիայի իշխանությունները, ի հիշատակ Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռի զոհերի, մարտի 11-ը հայտարարել են սգո օր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածվել երկրի վարչապետի Twitter-ի պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որում գտնվել է 157 մարդ, որից 149-ը՝ ուղևորներ։
Օդանավում գտնված բոլոր անձինք զոհվել են։ Նրանց թվում եղել են 3 ռուս զբոսաշրջիկներ։ Ուղևորներից 32-ը եղել են Քենիայի, 18-ը՝ Կանադայի, 9-ը՝ Եթովպիայի, 6-ը Եգիպտոսի, 5-ը՝ Նիդերլանդների քաղաքացիներ։ Հաղորդվում է նաև սիցիլիացի նախարարի զոհվելու մասին։
Աղբյուրը՝ shantnews.am