fbpx
Արցախ

Մամեդյարով.«Կարծում եմ, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կլինի Լավրովի մասնակցությամբ»

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը կանցնի Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:

«Առաջիկայում, մենք արդեն պայմանավորվել ենք, կհայտարարվի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանիպման մասին: Կարծում եմ, Սերգեյ Լավրովը նույնպես կմասնակցի»,-ասել է Մամեդյարովը:

Նա հավելել է, որ հարկավոր է առաջխաղացման հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Ընդհանուր ընկալում կա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հարկավոր է առաջ շարժվել, այլ կերպ այլևս հնարավոր չէ»,-ասել է նախարարը:

Ըստ Մամեդյարովի` նախօրեին Մոսկվայում ԱՊՀ ԱԳՆԽ նիստից հետո Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էr, որ Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում պատրաստ է քննարկել «ցանկացած առաջարկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:
Ըստ նրա, ՀՀ և Ադրբեջանի ղեիկավաներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Վիեննայում մարտի 29-ին «3+2» ձևաչափով քննարկել են հումանիտար բնույթի հարցեր: «Այդ ուղղությամբ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են շփման կետեր գտնել»,-ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ