fbpx
Աշխարհ

Ավստրալիայում մամոնտի մսից կոլոլակ են պատրաստել

Ավստրալական Vow ընկերությունը լաբորատորիայում աճեցրել է մամոնտի մսի անալոգը, որից պատրաստել են կոլոլակ, գրում է բրիտանական The Guardian թերթը։

Հրատարակության համաձայն՝ փորձագետներն օգտագործել են բրդոտ մամոնտի (Mammuthus primigenius) ԴՆԹ-ի տարրերը՝ նրա մսի անալոգը աճեցնելու համար։ Ինչպես նշել են գիտնականները, իրենց խնդիրն է ցույց տալ կենսատեխնոլոգիայի միջոցով սնունդ ստանալու հնարավորությունները։ Նմանատիպ տեխնոլոգիաների կիրառմամբ նրանք ակնկալում են 2023 թվականին սկսել արհեստականորեն աճեցված ճապոնական լորի մսի մատակարարումները Սինգապուրի ռեստորաններ:

Լրագրողների խոսքով՝ մեծ գրեյպֆրուտի չափով կոլոլակ է պատրաստվել մոդիֆիկացված մկանային բջիջների մշակույթից, որը կարող էին տեսնել Ամստերդամի NEMO գիտության թանգարանի այցելուները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ