«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարիզչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ-ի հերթական տուրում՝ «Վուլվերհեմփթոն»-ից կրած պարտությունը (0:2):
«Լիվերպուլը շատ հանգամանքներում միավորներ չեն կորցնում: Ավելի լավ է չմտածել այն մասին, որ թիմը մեզնից 8 միավոր առաջ է: Սա դեռ հոկտեմբերն է:Մենք պետք է կենտրոնանաք հաջորդ հանդիպման վրա»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
9-րդ տուրում «քաղաքայիններ»-ը մրցելու են «Քրիսթալ Փելաս»-ի, իսկ մերսիսայդցիները՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:
Այս պահին Գվարդիոլայի թիմը 8 միավորով զիջում է առաջատարին:
