Մանչեսթեր Յունայթեդը պայմանագիր է պատրաստում Պոգբայի համար

Ամենադիտվածներ

Evening Standard-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր է պատրաստում ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ մանկունյանցիները վստահ են, որ եկող ամառ «Ռեալը» ավելի գրավիչ առաջարկ կանի ֆրանսիացուն ու ցանկանում են ապահովագրել իրենց:

Եթե Պոգբան այս անգամ էլ մերժի «Յունայթեդի» առաջարկը, ակումբն, ամենայն հավանականությամբ, կվաճառի նրա տրանսֆերը, որպեսզի հետագայում ֆինանսական կորուստներ չունենա:

Պոգբայի պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականին:

Հիշեցնենք, որ նա «Օլդ Թրաֆորդ» էր տեղափոխվել «Յուվենթուս»-ից 2016 թվականին: Գործարքի արժեքը կազմել էր 105 մլն եվրո:

Ամենաթարմ