fbpx
Սպորտ

Մանչեսթեր Սիթին Անդերլեխտի պաշտպանի հետ պայմանագիր է կնքել

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է «Անդերլեխտի» պաշտպան Սերխիո Գոմեսի հետ պայմանագիր կնքելու մասին:

21-ամյա իսպանացին 4 տարվա պայմանագիր է կնքել «Քաղաքացիների» հետ։ Նա հանդես կգա 21-րդ համարի ներքո։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, տրանսֆերի համար վճարվել է 11 մլն ֆունտ:

Ձախ պաշտպանը, ով կարող է նաև գործել կիսապաշտպանության ձախ եզրում, նախորդ մրցաշրջանում «Անդերլեխտի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում դարձել է 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ