Մանհեթենում` Նյու Յորքի փողոցում, դիմակավորված անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա, հայտնում է NBC New York-ը:
Նշվում է, որ վիրավորվել են երկու 18 և մեկ 23 տարեկան մարդ: Տուժածներից մեկը հրազենային վիրավորումը ստացել է թիկունքին, մյուս երկուսը՝ ոտքերին: Նրանց վիճակը ներկայումս մտահոգություն չի առաջացնում, նշել են իրավապահները:
Ներկա պահին անհայտ է, թե հարձակվողն ինչու է որոշել կրակել հենց այս մարդկանց վրա: Ոստիկանների ենթադրությամբ՝ հարձակումը կապված է ավազակային պարզաբանումների հետ: