Մշակույթ

Մանկական Եվրատեսիլի քվեարկությունը սկսված է

Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի քվեարկությունը։

«Մանկական Եվրատեսիլ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ներկայացրել է 3 պարզ քայլ` որոնց հետևելով կարելի է անվճար քվեարկել մեր պատվիրակների օգտին Հայաստանից:

1. պետք է այցելել https://vote.junioreurovision.tv/ կայք,

2. դիտեք բոլոր ելույթների նախադիտումները,

3. անվճար քվեարկել Հայաստանը ներկայացնող Yan Girls խմբի և նախընտրելի երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն` պարտադիր է ընտրել 3 երկիր):

Հայաստանը երգի մրցույթում ներկայացնում է Do It My Way երգը: Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ