fbpx
Իրավական

Մանվել Գրիգորյանի գործով դատարանում է ֆրանսիահայ փորձագետը. Գրիգորյանը կրկին ներկա չէ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում է Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէ։

Ներկա են պաշտպաններ Լևոն Բաղդասարյանը, Կարեն Քամալյանը, Արսեն Մկրտչյանը, գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը ու դատախազ Հայկ Պետրոսյանը։

Ֆրանսիայից դատարան է եկել հայազգի փորձագետ, ուռուցքաբան Նորբերտ Ավետյանը։

Ավետյանի խոսքով՝ ինքը Մանվել Գրիգորյանին բուժում է արդեն ութ տարի․ «Նա ստացել է ճառագայթում, քիմիաթերապիա, նաև վիրահատվել է։ Նա ամեն տարի իմ կողմից զննվել է, բացի վերջին երկու տարիներից»։

Դատախազը հարցրեց, թե արդյո՞ք նա գումար է վերցրել Մանվել Գրիգորյանից բուժման համար, ուռուցքաբանն պատասխանեց, որ գումարը վճարվել է հիվանդանոցին։ Պատասխանելով դատախազի մյուս հարցին, թե ինչ հարաբերություններ ունի ինքը Մանվել Գրիգորյանի հետ, Ավետյանն հայտնեց, որ մտերիմ են, որովհետև ինքը 20 տարի շարունակ բուժել է նրա դստերը։

Դատախազը ժամանակ խնդրեց՝ փորձագետի բացարկի հիմքերը պատրաստելու համար։ Այսպիսով դատական նիստը հետաձգվեց։

Հավելենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ «Նաիրի» բ/կ-ից ստացվել է տեղեկանք, որ Մանվել Գրիգորյանն ի վիճակի չի եղել մասնակցելու այսօրվա նիստին։ Դատարան է ստացվել նաև Լևոն Հակոբյանի դիմումն այն մասին, որ նա այլևսս փորձագիտական հանձնաժողովի անդամ չէ, քանի որ Առողջասպսհության նախարարի համապատասխան հրամանով նրա փոխարեն նշանակվել է Գագիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը բավարարել էր Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած միջնորդությունը՝ որոշելով Մանվել Գրիգորյանին պատկանող գույքի մի մասն ազատել կալանքից։ Միաժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել էր պաշտպանի՝ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ