fbpx
Հասարակություն

ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային

ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ

Հունվարի 21-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ 2020 թվականին ՀՀ ՊԵԿ և ՀՄԿ միջև կնքված «ՀՄԿ nCEN ծրագրի օգտագործման վերաբերյալ» պայմանագրի կիրարկման և համակարգի հետագա ներդրման ու արդյունավետ շահագործման համար անհրաժեշտ միջոցառումները, որի շնորհիվ Պետական եկամուտների կոմիտեն հնարավորություն կստանա օգտվելու Մաքսային իրավախախտումների մուտքագրման և վերլուծությունների իրականացման nCEN (National Customs Enforcement Network) ծրագրից: Քննարկվել են նաև մոտ ապագայում ՀՄԿ ՏՏ կոնֆերանսը ՀՀ-ում կազմակերպելու նպատակահարմարության և դրա հնարավոր ժամկետների հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀՄԿ հավատարմագրման աշխատաժողովներին ՊԵԿ մասնակցության պատրաստակամության վերաբերյալ հարցեր՝ կարևորելով ՊԵԿ համակարգում հատկապես ՀՄԿ Տվյալների մոդելի հավատարմագրված փորձագետների առկայությունը։

Քննարկման ընթացում համաձայնեցվել են նաև ԵՄ-ում և ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդի գործունեության պայմաններին առնչվող, ինչպես նաև ընթացիկ տարվա ընթացքում ՀՄԿ մի շարք աշխատաժողովների անցկացման հնարավորության վերաբերյալ հարցեր։

Հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ՝ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցների վերապատրաստման և ուսումնառության գործընթացներին նոր թափ հաղորդելու միջոցով։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպությանը՝ սկսած 1992 թվականից։ Փոխգործակցությունն ընթանում է ՀՄԿ տարբեր ծրագրերի շրջանակներում, մասնավորապես՝ «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների կիրառմանն ուղղված «Մերկատոր» ծրագրի շրջանակներում, ՀՄԿ փորձագետների մասնակցությամբ կազմակերպվող տարբեր աշխատաժողովների միջոցով և այլն։

Հատկանշական է, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունը միաձայն վերընտրվել է ՀՄԿ աուդիտի կոմիտեի անդամ՝ ևս մեկ տարով: Համագործակցությունն առավել կայուն և ինտենսիվ է դառնում հատկապես ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդի առկայությամբ։ Նշենք, որ ներկայումս գործող մաքսային կցորդին 2021 թվականի մարտ ամսից կփոխարինի նորանշանակ մաքսային կցորդը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ