Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն կարող է չմասնակցել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստը դեռևս լիարժեք չի ապաքինվել մկանային վնասվածքից։
Նախկինում նշվում էր, որ Մարսելոյի մասնակցությունը հանդիպմանը հարցականի տակ է, բայց այժմ պարզ է, որ նա չի օգնի «արքայական» ակումբին:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին «Կամպ Նոու» մարզադաշտում: