fbpx
Խորհրդարան

Մարդ աշխատել է 1 տարի, թե 10 տարի, իրավունք ունի ապրել, չէ՞, նվազագույն ծախսեր հոգալ. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խորհրդարանում արձագանքելով կենսաթոշակային կարգավորումներին վերաբերող նախագծի քննարկումներին, նշեց, որ ցանկանում է իր զարմանքը և տարակուսանքը հայտնել այն ուղղության կամ մթնոլորտի առնչությամբ, որով գնաց այս հարցի քննարկումը:

«Իսկապես զարմացած եմ: Կառավարությունը բերել է նախագիծ, որտեղ իքս թվով մարդկանց ինչ-որ հարց է լուծվում, հնչում են քննադատություններ՝ բա մնացա՞ծը, բա ինչո՞ւ է անհավասարություն, չաշխատած, մի ամիս աշխատած և 12 տարի աշխատած մարդիկ ստանում են նույն գումարը, այժմ շեմը 2 տարով ավելացվում է: Անարդար է, այո՛, բայց կա մի նվազագույն շեմ, որից ներքև էական չէ, ով քանի տարի է աշխատել, այդ շեմը վերաբերում է սովամահ չլինելուն: Մարդ աշխատել է 1 տարի, թե 10 տարի, իրավունք ունի ապրել, չէ՞, նվազագույն ծախսեր հոգալ: Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է ունենալ, ներեցեք բառի համար, «դեմագոգիկ» ելույթներ»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը հավելեց՝ այդ տրամաբանությամբ կարող էր առաջարկել խոսել՝ իսկ ինչո՞ւ չի սահմանվում 100 հազար, 300 հազար դրամ, մի՞թե հնարավոր է ապրել 50 հազար դրամով, և այսպիսի բազմաթիվ հայտարարություններ անել:

ԱԺ նախագահը նաև ավելացրեց. «Առաջարկում եմ ավելի սթափ և սառը մոտենալ այս հարցերին, 2 ամսվա կառավարությունը դրական քայլ է անում, և սա պետք է արձանագրվի, եթե կան վերապահումներ, կարող եմ կոչ անել երկու ընդդիմադիր ֆրակցիաներին՝ դեմ քվեարկել օրինագծին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ