WWF Հայաստանը աջակցում է մարդու և գորշ արջի միջև կոնֆլիկտի մեղմացմանը

Ամենադիտվածներ

Իտալիա – Հայաստան․ մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

«Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում մարդու և գիշատիչ կենդանիների միջև կոնֆլիկտի մեղմացման նպատակով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Հայաստան) Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի որոշ գյուղական համայնքների բնակիչներին էլեկտրական հովիվ է տրամադրել։ Այս մասին ասվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տարածած հաղորդագրության մեջ

«Մարդու և գիշատիչ կենդանիների միջև կոնֆլիկտը ծրագրի մշտական մտահոգության առարկաներից է։ Հայաստանում ընձառյուծի ցածր թվաքանակով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով դրանց` առանց որևիցե լուրջ անհանգստություն պատճառելու մարդկանց հետ գոյատևելը՝ 2021 թվականից ծրագիրը անդրադարձել է նաև Հայաստանում մարդու և գորշ արջի միջև կոնֆլիկտի մեղմացման խնդրին։

Գորշ արջի պահպանության արդյուքում, վերջինիս թվաքանակի աճով պայմանավորված, Հայաստանի տարբեր մարզերում՝ մասնավորապես Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում, որոշ գյուղական համայնքների բնակիչներ կրել են գյուղատնտեսական վնասներ։ Սա հիմնականում վերաբերում է այն դեպքերին, երբ գորշ արջերի կողմից վնասվում են պտղատու ծառեր և մեղվափեթակներ։

«Փորձելով մեղմել խնդիրը և ուսումնասիրելով ծրագրի թիրախային համայնքների ներկայացուցիչների առանձին դիմումները՝ WWF Հայաստանը բնակիչներին տրամադրել է էլեկտրական հովիվ՝ այսպիսով ապահովելով գորշ արջերի անվտանգությունը՝ միևնույն ժամանակ պաշտպանելով այգեպաններին և մեղվապաններին նոր վնասներից», – նշեց WWF Հայաստանի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Ժակ Նիազյանը։

«Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում WWF Հայաստանը շարունակում է աջակցել ագարակատերերին և միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Հայաստանում գիշատիչների և մարդկանց համագոյատևմանը։

Վերոնշյալ խնդիրը՝ կապված գորշ արջերի հասցրած վնասների հետ, արդիական է ոչ միայն Հայաստանում, այլև շատ այլ երկրներում։ Ամենուր կիրառվող էլեկտրական հովիվը ամենաարդյունավետ միջոցներից է արջերի կողմից հասցված վնասը կանխելու գործում։ Այն արդեն իսկ ցույց է տվել իր օգտավետությունը նաև Հայաստանում»,- գրել է հիմնադրամը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();