Խավի Մարտինեսը չի մասնակցի Բունդեսլիգայի երկրորդ շրջանի մեկնարկային հանդիպումներին։
«Բավարիա»-ի կենտրոնական պաշտպանը վնասվածք է ստացել «Վոլֆսբուրգ»-ի հետ խաղում՝ փոխարինվլով առաջին կեսի վերջնամասում:
Իսպանացին աջ ազդրի վնասվածք է ստացել, որի բուժման համար կպահանջվի 6 շաբաթ: Այս մասին հաղորդում է Sport Bild-ը:
Հիշեցնենք, որ 31-ամյա Մարտինեսը այս մրցաշրջանում մասնակցել է Բավարիայի 16 հանդիպման: