18-ամյա անգլիացի դերասանուհի Միլի Բոբի Բրաունը հայտարարել է վավերագրական ֆիլմում ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսին մարմնավորելու ցանկության մասին։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Stranger Things-ի աստղն ասել է, որ երգչուհու պատմությունը արձագանքում է իր հետ. «Ես ուզում եմ իրական մարդու մարմնավորել: Կարծում եմ՝ ինձ համար դա կլինի Բրիթնի Սփիրսը»։
Դերասանուհին կարծում է, որ կարող էր գլուխ հանել այս դերից։ «Նա մեծացել է հանրության առջև, ես դիտել եմ նրա տեսանյութերը, դիտել եմ նրա հարցազրույցները, երբ նա փոքր էր: Ես նրան չեմ ճանաչում, բայց երբ նայում եմ նրա նկարներին, զգում եմ, որ կարող եմ ճիշտ պատմել նրա պատմությունը»,- ավելացրել է Միլի Բոբի Բրաունը։
Հուլիսին հայտնի դարձավ, որ Stranger Things աստղը զբաղեցրել է երկրորդ տեղը կանանց շրջանում ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշում։

