fbpx
Աշխարհ

Մարոկկոյում «խոզի գրիպից» 11 մարդ է մահացել

H1N1 վիրուսի բարդությունների հետևանքով Մարոկկոյում 11 մարդ է մահացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Morocco World News-ը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարությանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ H1N1-ի ախտանշաններով 15 մարդ ապաքինվել է, ևս 32-ը բուժում են ստանում:

Նշվում է, որ զոհվածների թվում են անձինք, որոնք ունեցել են քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև հղի կանայք և տարեց մարդիկ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ