Mars One կազմակերպությունը, որը հայտարարել էր Մարսը կոլոնիզացնելու մասին, սնանկացել է

Ամենադիտվածներ

Mars One կազմակերպությունը, որը հայտարարել էր Մարսը կոլոնիզացնելու մասին, սնանկացել է

Հիշու՞մ եք Mars One ստարտափը, որը հայտարարել էր, որ պատրաստվում է ֆինանսավորել մի մարսյան թռիչք, որը սովորական ճամփորդությունից կվերածվի իսկական հեռուստաշոուի: Հիմա, այդ կազմակերպությունը սնանկացել է, ըստ հրապարակված ֆինանսական փաստաթղթերի:

Engadget-ի հետ զրույցում Mars One-ի համահիմնադիր Բաս Լանսդորպը հաստատել է սնանկացման մասին պտտվող լուրերը: Նա նշել է, որ փորձում է լուծում գտնել, որպեսզի կարողանա շտկել առաջացած ֆինանսական խնդիրները, բայց, ցավոք, այդքան էլ վստահ չէ, որ կկարողանա իրագործել նախագիծը:

Սնանկացման մասին առաջին լուրերը հայտնվել էին Reddit-ում, որտեղ օգտատերերից մեկը հրապարակել էր շվեցարական ֆինանսական փաստաթղթերի մի հղում, համաձայն որի կազմակերպությունը կլուծարվի:

Mars One-ը, իրականում, կազմված է երկու մասից. առաջինը շահութաբեր մասն է, որ կոչվում է Mars One Ventures, և կա ոչ շահութաբեր մաս, որը կոչվում է Mars One Foundation: Ըստ տվյալների, կազմակերպության շահութաբեր հատվածն է սնանկացել: Բայց, Լանսդորպը տեղեկացնում է, որ առանց ֆինանսավորման ոչ շահութաբեր մասը ևս չի կարող շարունակել իր աշխատանքները:

Դեռ 2012 թվականին Լանսդորպը և իր գործընկերները հայտարարել էին, որ պատրաստվում են կոլոնիզացնել Կարմիր մոլորակը: Չնայած, թվում է, թե երազանքն արդեն մահացած է, այն դեռ գոյություն ունի կազմակերպության կայքում:

Այնտեղ մասնավորապես նշված է. «Mars One-ի նպատակն է ստեղծել մարդկության համար հիմանական բնակատեղի Մարսի վրա: Մի քանի թռիչքներ կիրագործվեն առանց ուղևորների, որոնք կստեղծեն բնակելի վայրեր, որից հետո արդեն հատուկ պատրաստված և վարժված անձնակազմերը կհաստատվեն Մարսի վրա: Այս պլանի ֆինանսավորումն ու իրագործումը, իհարկե, հեշտ չէ, այն չափազանց բարդ է»:

Աղբյուրը՝ Futurism 

Թարգմանությունը՝ Azat TV

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();