Մայիսի 22-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ:
Ստորաբաժանումների հրամանատարները և մարտական դիրքերի ավագները հրահանգավորել են մարտական հերթապահության հերթափոխում ընդգրկվող անձնակազմին՝ հաշվի առնելով մարտական խնդիրների բնույթը և ծավալը, առաջադրված խնդիրների առանձնահատկությունները:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։