Սպորտ

Հիմա անիմաստ է կանխատեսումներ անելը․ Մարտինեսի գործակալը՝ հարձակվողի ապագայի մասին

La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Ալեխանդրո Կամանյոն մեկնաբանել է Մարտիեսի ապագայի մասին տեղեկությունը․

«Չեմ կարող ոչինչ խոստանալ, հիմա անիմաստ է կանխատեսումներ անելը․ մենք , ինչպես մյուսները, սկզբում ցանկանում ենք հասկանալ, թե ինչ ապագա է սպասվում ակումբին։ Այս պահին ես դեռ չեմ հանդիպել ակումբի ղեկավարությանը։ Կարծում եմ՝ մենք կտեսնվենք, երբ առաջնությունը ավարտվի»,- նշել է գործակալը։

Ալեխանդրո Կամանյոյի խոսքով՝ այս պահին պայմանագրային ցանկացած բանակցությունը սպասման ռեժիմում է։

Հիշեցնենք՝ Մարտինեսը «Ինտեր» է տեղափոխվել 2018 թվականին արգենտինական «Ռասինգից»՝ 25 մլն եվրոյի դիմաց։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ