«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պատմել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի բանակցությունների մասին։
Նախագահը հայտնել է, որ իրենք բանակցում են Մարտինեսի տեղափոխության հարցով, սակայն ամեն ինչ փակուղի է մտել:
«Այժմ մեր ուշադրության կենտրոնում Չեմպիոնների լիգան է, որի վերսկսմանը քիչ է մնացել։
Ինչ վերաբերում է Լիոնել Մեսիին, ապա նա բազմիցս ասել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնայում»։ Ես չեմ կասկածում, որ նա կերկարաձգի պայմանագիրը։ Ես Մեսիի հետ և թիմի մյուս առաջատարների հետ ունեմ շատ լավ հարաբերություններ»,-նշել է Բարտոմեուն:
Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից։