fbpx
Խորհրդարան

Մարուքյան. «Մեր զինվորները գնացել են Սիրիա առանց խորհրդարանի հաստատման»

ԼՀԿ խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խմբակցության անունից դիմել է ԱԺ նախագահին՝ պահանջելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ձևավորել խումբ և մեկնել Սիրիա՝ այցելելով այնտեղ հումանիտար առաքելություն իրականացնող հայկական խմբին:

«Եթե երկրից զինվոր է դուրս գալիս, ինչ անունով էլ դա լինի, պետք է ընթացակարգը պահպանվի և այն անցնի խորհրդարանի միջով, սակայն այս անգամ խորհրդարանը շրջանցվել է ու մեր զինվորները գնացել են առանց խորհրդարանի հաստատման: Մենք առաջարկում ենք խորհրդարանական վերահսկողություն», – ասաց Մարուքյանը:

Նա ընդգծեց, որ այսօր արտաքին հարաբերությունների և պաշտպանության  հանձնաժողովի փակ նիստում իր առաջարկը մերժվել է, բայց ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ խորհդարանական վերահսկողության այլ լծակներ ձեռք բվերեն:

«Ես դա մեծ հաշվով չեմ պատկերացնում: Եթե այց չկա, հիմա ինչ պետք է անենք, չգիտեմ», – ասաց Մարուքյանը:

Աղբյուրը՝ aysor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ