Մարզական հավաք ու ընկերական խաղ․ Արարատ-Արմենիան կմեկնի Դուբայ

Հրապարակող՝

Եվրոպա Լիգա․ Արարատ-Արմենիա – Ֆոլա էշ, մեկնարկային կազմեր

Ամենադիտվածներ

Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբում ձմեռային դադար է ու այդ ընթացքում թիմերը մարզական հավաքներ են անցկացնում։

Հունվարի վերջին նման հավաքի է մեկնելու նաև «Արարատ-Արմենինան», որն այժմ գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը։ Նրանք իրենց ուսումնամարզական հավաքը կանցկացնեն Դուբայում։

Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ Դուբայում փետրվարի 1-ին «Արարատ-Արմենիան» ընկերական հանդիպում կանցկացնի սլովենական «Սլովանի» հետ։

Հիշեցնենք, որ «Սլովանում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Ամենաթարմ