fbpx
Իրավական

Ապօրինի հրազենների հանձնման դեպքեր Գեղարքունիքի մարզային վարչության ստորաբաժանումներում

Հուլիսի 19-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ սստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վերջին օրերի ընթացքում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի տասնյակ դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Մասնավորապես, տարբեր անձինք Վարդենիսի բաժնում հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ, թմբուկավոր ատրճանակ, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, պայթուցիկ նյութ, տարբեր հրազենների ու տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ և այլն։

«Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի խումբ անձինք կամավոր հանձնել են «ՏՕԶ» տիպի հրացան, հրացանի դետալներ, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, ինքնաձիգի պահունակներ, տարբեր հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ և այլն։ Արդյունավետ էր նաև Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը. արձանագրվել են ինքնաշեն կրակող սարքի, ինքնաձիգի պահունակների, պայթուցիչներով նռնակների, ինչպես և տարբեր հրազենների ու տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։

Տարբեր տրամաչափի 200-ից ավելի փամփուշտի, տարբեր տեսակի նռնակների, ինչպես և նռնականետի արկի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնում։ Սևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ հանձնել է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն, որը գտել էր գոմի տանիքը մաքրելիս։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ