Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի էջից։
Գրիգորյանն իր հրաժարականի խոսքում շնորհակալություն է հայտնել թիմի ֆուտբոլիստներին ու ղեկավարությանը։
Նա նշել է, որ թիմն իրեն էմոցիաների շատ մեծ չափաբաժին տվեց։