fbpx
Ժամանց

Մաշան կույր լսումներին գերեց բոլորի սրտերն իր գեղեցիկ ձայնով. The Voice Australia 2020

Մեր հայրենակից Մաշա Մնջոյանը մասնակցում է 2020 թվականի «Ավստրալիայի Ձայնը» նախագծին, որի կույր լսումներ փուլում ցնցեց ժյուրիին իր գեղեցիկ և հուզիչ կատարմամբ՝ դառնալով բազմաթիվ ավստրալիացիների սիրելին։  Նա կատարում էր Սելեն Դիոնի, Céline Dion – All by Myself երգը, որը պատմում է ինքնուրույն և ուժեղ կնոջ մասին, ով չի ցանկանում ամեն բան միայնակ իրականացնել և փնտրում է իր սերը։

https://www.youtube.com/watch?v=UzQb21rHwdM

Ինչպես հայտնի է նրա սոց. ցանցերի էջերից և լրատվամիջոցներին տված հարցազրույցներից, մոտ 1,5 տարի է գտնվում է Սիդնեյում, Ավստրալիա։ Նա բնակվում է իր հարազատների մոտ և ուսանում է Ավստրալիայի երաժշտական ինստիտուտում։ Գեղեցկուհին բաց չթողեց հնարավորությունը մասնակցելու նիդերլանդական ծագմամբ նախագծին, որը դարձել է ֆրենչայզ և անց է կացվում աշխարհի տարբեր երկրներում։

Մաշան, ինչպես որ մուտք գործեց «Հայաստանի Ձայնը» կանադացի երգահան Լեոնարդ Քոհենի Leonard Cohen – Hallelujah հայտնի ստեղծագործության խոստումնալից կատարմամբ՝ կարծես աղոթք բռնելով իր գեղեցիկ ու արտիստիկ ուղու համար, այնպես էլ ուժեղ և թովիչ ձայնով ազդարարեց իր միջազգային արշավի սկիզբը «Ամենն ինքնուրույն» երգով, որպես իր սիրելի հանդիսատեսի ու հետևորդների փնտրտուք աշխարհով մեկ։

Հիշեցնենք, որ Մաշա Մնջոյանը 2014 թվականին մասնակցել էր «Հայաստանի Ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանին և դարձել հաղթող բազմաթիվ տաղանդավոր և սիրելի երգիչների միջից։

Կարելի է վստահաբար ասել, որ մեր հայրենակիցը կայացած երգչուհի և արտիստ է, ում իրապես անհրաժեշտ են միջազգային բեմերը։ Նա խելամիտ ուղի է բռնել իր կարողություններն ու մշակույթը հանրահռչակելու համար։ Եվ, իհարկե, բոլորիս շոյեց, որ շեշտադրեց իր հայ լինելը ժյուրիի հետ խոսելիս, որոնք ուղղակի խնդրում էին, որ իրենց ընտրեր։ Մաշան որպես ղեկավար ժյուրիից ընտրեց ամերիկացի գերաստղ, երգչուհի Քեյլլի Ռոուլանդին, ով հանդիսացել էր Destiny’s Child խմբի կատարողներից։

Կեցցե Մաշան և հաջողություն իր երաժշտկան ճանապարհորդության ընթացքում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ