fbpx
Արցախ

Մասիս Մայիլյանը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահի հետ

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Facebook-ի գրառման միջոցով հայտնել է, որ մայիսի 23-ին հանդիպել է ԱՀ ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ։

«Մայիսի 23-ին հանդիպել եմ Արթուր Թովմասյանի հետ։

Նախ շնորհավորել եմ նրան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև ողջունել եմ նրա նախաձեռնությունը՝ հանդիպելու և քննարկելու երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորել ենք Արցախում համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը։

Վստահություն եմ հայտնել, որ արտախորհրդարանական ուժերի հետ ևս կլինեն նման ձևաչափով հանդիպումներ։

Հանդիպման ընթացքում Ա. Թովմասյանը, մասնավորապես, ասել է. «Դուք բավականաչափ փորձ ունեք արտաքին քաղաքականության ոլորտում, և Ձեզ նման կադրերը քիչ են Արցախում: Եթե շարունակեք Ձեր գործունեությունը, ապա մեր համատեղ աշխատանքը բարձր մակարդակի վրա կլինի: Մենք պետք է հարգենք մեր ժողովրդի կամքը, պետք է Արցախը ներկայացնենք միջազգային հարթակներում: Համոզված եմ՝ Դուք էլ այն կարծիքին եք, որ Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է անկախ պետականության պայմաններում՝ հեռանկարում ունենալով մեկ միասնական հայրենիք տեսնելու գաղափարը: Իսկ այդ նպատակին հասնելու համար կան մի շարք դժվարություններ, որոնք պետք է միասնական ուժերով հաղթահարենք: Միանգամայն համոզված եմ, որ Արցախյան հիմնախնդիրը կարելի է լուծել, երբ կա փոխվստահության մթնոլորտ: Ազգային ժողովի կողմից վստահեցնում եմ, որ ԱՀ արտաքին գործերի նախարարությանն աջակցելու ենք բոլոր հարցերում», – գրել է Մայիլյանը:

https://www.facebook.com/MasisMayilian/posts/3044323532303494

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ