ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մասնակցելու է Էրդողանը

Ամենադիտվածներ

ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մասնակցելու է Էրդողանը

Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ հանդես է եկել հայտարարություններով:

Այս մասին, տեղեկանում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը հայտնել է, որ որպեսզի Ֆինլանդիան և Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին, պետք է հաշվի առնել Թուրքիայի անվտանգության մտահոգությունները և նշել, որ այլ ելք չի կարող լինել:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է արդեն 70 տարի և որ իրենք դաշինքի մեջ պատահական երկիր չեն։

Նա նշել է, որ Մադրիդում քառակողմ (Թուրքիա, Շվեդիա, Ֆինլանդիա, ՆԱՏՕ – խմբ.) հանդիպման արդյունքներով պարզ կդառնա, թե ինչպիսին է սկանդինավյան երկրների դիրքորոշումը։

«Մենք դատարկ խոսակցություններ չենք ակնկալում, այլ կոնկրետ արդյունքներ»,- ասել է նա:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ