Մաստարայում թունավորվել են գազի արտահոսքի հետևանքով

Ամենադիտվածներ

Մաստարայում թունավորվել են գազի արտահոսքի հետևանքով

Փետրվարի 25-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Մաստարա գյուղի 4 բնակիչ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են փետրվարի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցի գազի կաթսայից գազի արտահոսքի հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ