fbpx
Իրավական

Մայիսի 27-ից 29-ը ՀՀ ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 102 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 27-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 102 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 25, մարմնական վնասվածք հասցնելու 21, խարդախության 8, յուրացման կամ վատնման և ծեծի 6-ական, ապօրինի ծառահատման 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության ու սպանության սպառնալիքի 3-ական, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու և թմրանյութի մաքսանենգության 2-ական, որսագողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, կաշառակերության, խուլիգանության, ազատությունից ապօրինի զրկելու, սուտ մատնության, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, հեղինակային և հարակից իրավունքները խախտելու, խոշտանգման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, պաշտոնական դիրքն օգտագործելով ուրիշի գույքը յուրացնելու ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 9-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, անձնական ունեցվածքի գողության 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք։

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ