Վաղվանից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով. Հարությունյան

Հրապարակող՝

Արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները․ Հարությունյան

Ամենադիտվածներ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ վաղվանից կգործի Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հավաստիացմամբ՝ վաղը՝ նոյեմբերի 17-ին, ժամը 10:00-ից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով:
Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ առնվազն մինչև նոյեմբերի 25-ը դրան զուգահեռ կգործի նաև Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս մայրուղին:

Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության համագործակցությամբ առավելագույնը կատարվում է ապահովելու համար արտաքին աշխարհի հետ Արցախի բնակչության տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, և մեր քաղաքացիներն արդեն կարող են իրենց ապահով զգալ ու վերադառնալ հայրենի տներ»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/652510675446309

Ամենաթարմ