Ճապոնական Mazda Motor Corp-ը հրապարակել է էլեկտրական մեքենաների զարգացման մեջ ներդրումներ կատարելու ծրագիր։
Ինչպես շատ այլ ընկերություններ, ակնկալելով վառելիքով մեքենաների վաճառքի գալիք արգելքները, Mazda-ն լուրջ ներդրումներ է նախապատրաստում կանաչ շարժունակության ոլորտում։ Reuters-ի տվյալներով՝ դրանք կկազմեն 1,5 տրիլիոն իեն կամ 10,6 միլիարդ դոլար:
Բացի այդ, Mazda-ն դիտարկում է մարտկոցների՝ էլեկտրական մեքենաների ամենաթանկ բաղադրիչի ներդրման հնարավորությունը: