ՊՍԺ-ի աստղային հարձակվող Կիլիան Մբապեն դժգոհ է ակումբի ղեկավարությունից։
Այս մասին հայտնում է Marca-ն։
Նշվում է, որ նրան խոստացել էին վաճառել «Ռեալին», եթե լավ առաջարկ ստանան իսպանական ակումբից, բայց նույնիսկ 220 միլիոնի դիմաց նրանք չհամաձայնեցին հրաժեշտ տալ Մբապեին։
Ըստ աղբյուրի՝ Մբապեն հիասթափված է ու ձգտում է հեռանալ ՊՍԺ-ից։ Նա նոր պայմանագիր չի կնքի ֆրանսիական ակումբի հետ։