Մեծ Բրիտանիան նույնպես վերջնագիր է ներկայացրել Վենեսուելայի նախագահին

Մեծ Բրիտանիան նույնպես վերջնաժամկետ է ներկայացրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ կա՛մ նա առաջիկա 8 օրերի ընթացքում հայտարարում է նախագահական նոր ընտրությունների մասին, կա՛մ Մեծ Բրիտանիան որպես Վենեսուելայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ճանաչում այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը:

«Գուայդոն այն մարդն է, որը Վենեսուելային առաջ կտանի: Եթե 8 օրերի ընթացքում չհայտարարվի նոր և արդար ընտրությունների մասին, Միացյալ Թագավորությունը կճանաչի նրան նախագահի ժամանակավոր պաշտոնակատար»,- գրել է նախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջիկա 8 օրերին Վենեսուելայում նախագահական նոր ընտրությունների մասին հայտարարություն չլինելու դեպքում Գերմանիան, Իսպանիան և Ֆրանսիան կարող են Վենեսուելայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ճանաչել այդ երկրի ընդդիմության ղեկավարին:

Հաղորդում է SHANTNEWS.am-ը:

Ամենաթարմ