Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային աչքի է ընկնում իր ծավալներով և նվիրվածությամբ։
Դրա օրինակներից է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի Կիևի կատարած երեկվա այցը, որի շրջանակներում նա ու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին շրջեցին Կիևի փողոցներով ու զրուցեցին ուկրաինացիների հետ։
Ջոնսոնն ու Զելենսկին նաև առանձնազրույց ունեցան, որի ընթացքում Բրիտանիայի առաջնորդը հայտնեց ռազմական նոր աջակցության մասին։
Այս մասին գրում է Reuters-ը։
Ջոնսոնը Զելենսկիին ասել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 120 զրահամեքենա, ինչպես նաև հականավային հրթիռային համակարգեր։ Այս օգնությունը որպես լրացում է տրվում 100 միլիոն ֆունտ ստեռլինգ օգնության, որը նախատեսված է բարձրակարգ ռազմական սարքավորումներ գնելու համար։
Բացի այս ամենը, Ջոնսոնը հայտնել է, որ Բրիտանին երաշխավորում է 500 միլիոն դոլարի վարկ Համաշխարհային բանկի կողմից, ինչպես նաև Ուրաինայից Բրիտանիա ներկրվող ապրանքների մեծ մասի նկատմամբ մաքսային տուրքի ազատականացում։