fbpx
Հասարակություն

Վանոյին հանցագործությունների շարանի մեջ մեղադրողները մեդիառեպրեսիաների զոհերն են․ Այվազյան

Օրերս հայտնի դարձավ, որ մահացել է հայտնի քաղաքական գործիչ, վերջին  21 տարին վտարանդության մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը։

Նրա մահից արձագանքները տարբեր եղան ու կային մարդիկ, ովքեր Սիրադեղյանին մեղադրում էին տարբեր ծանր հանցագործություններ կազմակերպելու կամ կատարելու մեջ։

Facebook-ի իր էջում այս մեղադրանքներին է անդրադարձել Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը։

«Վանոյին սպանությունների, բանդներ կազմակերպելու, քաղաքացիների դեմ տանկեր հանելու, երիտասարդ աղջիկներ բռնաբարելու, շարժական ու անշարժ գույքեր խլելու մեջ մեղադրողներին մաթևոսյանական պատասխան կարելի էր տալ. որովհետև տգետ եք: Բայց դուք էլ զոհ եք: Ամեն մի գրառման տակ սիրտ չկա բացատրելու, պատմելու: Յուրաքանչյուրն ինքը թող որոշի և հասնի տեղեկատվության, չկա ծամել ու դնելու բերանները, որովհետև արդեն դրած է մեծ մասի ուղեղում խափանված մշակույթը՝ չլսելու, չկարդալու:

Ոչ մի փաստարկ, ոչ մի օրինակ չկա, որ նա այդ շարանը արել է: Նույնիկ դրանք չկարողացավ ապացուցել նախկին գլխավոր դատախազը: Սպանությունների և բանդայի պարագլուխ համարվող Արմեն Տեր-Սահակյանը ցմահ դատված է մինչ այսօր, և չի ընդունել իր մեղքը: Նրան բազմաթիվ անգամներ առաջարկել են ասել, որ Վանոն է եղել կազմակերպողը և րոպեներ հետո կհայտնվի ազատության մեջ, բայց նա հրաժարվել է հանուն արդարության հաստատման՝ ձայնագրությունը կա համացանցում: Ընթերակա դարձած Վահանգնին կտտանքների էին ենթարկում, որ զննման մեջ չեղած ապացույցները ներառեին: Նա էլ էր հրաժարվում կեղծիքից՝ հանուն արդարության: Եվ նա էլ երկար տարիներ վտարանդի դարձավ՝ խուսափելու ռեժիմի ռեպրեսիաներից, որը սպառնում էր նրա կյանքին: Տասնյակ մարդիկ հրաժարվեցին ռեժիմին ծառայել և տարիներ շարունակ ամեն տեսակի վգանգների ենթարկվեցին, վնասներ կրեցին՝ հանուն արդարության, հանուն եղբայրության ու հանուն ազատության, հանուն այն Հայաստանի, որի անկախության համար պայքարել էին, կռվել էին, կորցրել ու շահել էին:

Ի՞նչ ասեմ, դուք որոշներիդ մեջ մեծամասնությունդ ռեպրեսիաներից զերծ եք մնացել, դուք ռեժիմների ռեպրեսիաներից չեք կորցրել ընտանիքի անդամի, ընկերոջ, մտերիմի, հարազատ հոգու… Բայց դուք էլ ռեժիմների մեդիառեպրեսիաների զոհն եք դարձել, ուղղակի ձեր ֆիզիկական պաշտպանությունը այդ տարիների ընդդիմադիրներն էին որպես վահան կրում իրենց վրա: Իսկ եթե որևէ մեկն էլ «վանոյական ռեպրեսիաներին» է ենթարկվել, ապա կհիշեցնեմ, որ այդ տարիները պատերազմի, մաուզերիստ-ասֆալտի ֆիդայիների, ռեկետչիկների, քրեական դեմքերի ու հեղինակությունների տարիներ էին, պետական համակարգում լիքը ագենտուրա էր լցվել և առուփախ անողներ, որոնցից Ներքին գործերի միջոցով գրեթե մաքրեց երկիրը: Ուղղակի պատկերացում չունեք այդ տարիների հանցագործությունների ծավալներից ու աստիճաններից», – գրել է Այվազյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ