fbpx
Հասարակություն

Վանաձորում բեռնիչի կողաշրջվելու հետևանքով կա զոհ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 09։23-ին Լոռու ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային 15 հասցեի մոտակայքում բեռնիչը կողաշրջվել է, կա տուժած։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները բեռնիչից դուրս են բերել Ա․ Պ․-ի (ծնված 1958 թվականին) դին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ