fbpx
Աշխարհ

Մեկ օրում աշխարհի քսան ամենահարուստ մարդիկ կորցրել են 68 մլրդ դոլար. Forbes

Ֆոնդային շուկաներում առկա ճգնաժամի հետևանքով մարտի 16-ին աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը կրճատվել է 68 մլրդ դոլարով: Այս մասին տեղեկացնում է Forbes պարբերականը:

Forbes-ի տվյալներով՝ ամենատուժածներն են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբեգը, ով կորցրել է 8,8 մլրդ դոլար, Microsoft ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը, ով կորցրել է 6,9 մլրդ դոլար և Oracle կորպորացիայի հիմնադիր Լարրի Էլիսոնը, ով կորցրել է 6 մլրդ դոլար:

Պարբերականը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի առաջացրած տնտեսական ճգնաժամի հետևանքով  վերջին ամսում աշխարհի 20 ամենահարուստ  մարդկանց կարողությունը  կրճատվել է գրեթե 300 մլրդ դոլարով: Ամենաշատ տուժվածը Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն է, ով, փետրվարի 13-ից սկսած, կորցրել է 29,6 մլրդ դոլար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ