fbpx
Աշխարհ

Մեկ օրում Սիրիա է վերադարձել շուրջ 1000 փախստական

Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական: Այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1046 փախստական, այդ թվում՝ Լիբանանից «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով, 164 մարդ (49 կին, 84 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 882 մարդ (1265 կին, 450 երեխա)», – ասված է հաղորդագրության մեջ:

Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 72 սիրիացի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ