fbpx
Աշխարհ

Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1100 փախստական․ ՌԴ ՊՆ

Մեկ օրվա ընթացքում հայրենիք է վերադարձել հարևան երկրներում գտնվող ավելի քան 1100 սիրիացի փախստական։ Նրանցից մոտ 400-ը եկել են Լիբանանից, ևս 720 փախստական՝ Հորդանանից։ Այս մասին հայտնում է Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի ՊՆ պարբերական տեղեկագիրը։

Ռուսական կողմը նաև հայտնել է իր հումանիտար գործողություններից մեկի մասին, որի ժամանակ տեղացիներին բաժանվել է մարդասիրական օգնության 500 փաթեթ՝ ընդհանուր 2․42 տոննա ընդհանուր զանգվածով։

Ռուսաստանցի ականազերծողներն էլ այդ ընթացքում Սիրիայի Դամասկոս և Դերաա նահանգներում ականազերծել, մաքրել են 2․27 հեկտար տարածք։

Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա։ Դրանից բացի՝ Հայաստանի հումանիտար ականազերծման մասնագետները ականազերծման աշխատանքներ են իրականացնում պատերազմից տուժած երկրի տարածքում, իսկ հայաստանցի բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերում տեղացիներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ