Ֆրանսիայում գործող Ifop հանրային կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի հետազոտության համաձայն` մեկուսացման ընթացքում ֆրանսիայի բնակչության 57%-ը հավելյալ քաշ է հավաքել, իսկ 29%-ը՝ նիհարել: Այս մասին հայտնում է RG-ն:
Ստացվում է, որ միջինում հանրապետության յուրաքանչյուր բնակիչ 2.5կգ ավելորդ քաշ է հավաքել: Պատճառներից է ֆիզիկական ակտիվության նվազումը: Պատճառ են նաև սթրեսը, ավելի հաճախ սնվելը և ալկոհոլը: Այսպիսով՝ հարցվածների 42%-ը սկսել է ապերիտիվներ ավելի հաճախ օգտագործել, իսկ 20%-ը` շոկոլադ:
Պետք է մատնանշել, որ ըստ հետազոտության արդյունքների՝ ավելի քիչ եկամուտ ունեցող քաղաքացիներն ավելի շատ են քաշ հավաքել:
Ֆրանսիացիների 42%-ը սկսել է ավելի շատ ժամանակ հատկացնել խոհարարությանը:

