fbpx
Աշխարհ

Ռուսաստանցիների 42%-ը հայտնել է, որ ֆինանսական վատ իրավիճակում է

Ռուսաստանի բնակիչների ֆինանսական վիճակը վատթարացել է ճգնաժամի պատճառով և շարունակում է ավելի վատանալ, ցույց է տվել ՌԴ Կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած InFOM հետազոտությունը: Այդ արդյունքների մասին  հաղորդում է Ведомости:

Հարցման առաջին մասը կատարվել է ապրիլի 2-ից 10-ը, երկրորդը `ապրիլի 16-ից 24-ը: Այս ընթացքում Ռուսաստանի բնակիչների ֆինանսական վիճակի վատթարացումը աճել է 36%-ից՝ հասնելով 42%-ի: Դրա հիմնական պատճառն այն է, որ ծախսերն աճել են, կամ ընտանիքի անդամներից մեկը կորցրել է աշխատանքը:

Հարցվածների կեսից ավելին, որպես պատճառ, նշել է ծախսերի աճը: Պատճառների թվում հարցվածների 33%-ը նշել է գների բարձրացումը: 44%-ը հայտնել է, որ հրաժարվում է սովորական ապրանքներից և ծառայություններից, չնայած որ երկու շաբաթ առաջ այդ ցուցանիշը 28% էր:

Հարցումը ցույց է տվել, որ աշխատանքը կորցրածների թիվը աճում է. Նրանց թիվը, ովքեր գործազուրկ են, աճել է  4%-ից՝ հասնելով 6%-ի: Միևնույն ժամանակ, հարցվածների 15%-ը վերջին երկու շաբաթվա ընթացքում գումար է վերցրել ընկերներից, իսկ 5%-ը դիմել է բանկեր վարկ ստանալու համար:

Անցյալ շաբաթ ՌԴ Կենտրոնական բանկի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ անցած մեկ տարվա ընթացքում ռուսների աշխատավարձը կրճատվել է: Այնուամենայնիվ, ռուսների 70%-ը կարծում է, որ ամենադժվար ժամանակները դեռ առջևում են:

Աղբյուրը՝ tvrain.ru

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ