fbpx
Հասարակություն

Մենք ճանաչում ենք 1915թ. տեղի ունեցած պատմական փաստը. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր Ծիծեռնակաբերդում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։

«Ես այսօր այստեղ եմ իմ հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերին և մեր աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին», – իր խոսքի սկզբում ասել է Թրեյսին։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Բայդենն ու նրա վարչակազմը հանձնառու են ամբողջ աշխարհում մարդու իրավունքների ապահովմանը, ինչը նաև ենթադրում է այսպիսի դեպքերի կրկնության բացառումը։

Թրեյսին ասել է, որ Բայդենի հայտարարությունն իրենք համարում են շատ ազդեցիկ ու կարծում են, որ այդ ճանապարհին իրենց կմիանան նաև ուրիշները։

Դեսպանի պնդմամբ՝ այդ հայտարարություններով իրենք ճանաչում են 1915 թվականին տեղի ունեցած պատմական փաստը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ