Լա Լիգայի 7-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոյի» հետ ոչ ոքին (0:0) մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
«Մենք ավելիին էինք արժանի, քան վաստակած մեկ միավորը: Բայց ես պետք է շնորհավորեմ խաղացողներին, մենք կրկին միասնություն ցուցաբերեցինք՝ հերթական անգամ անառիկ պահելով դարպասը։ Մենք շատ լավ էինք գործում պաշտպանությունում, սակայն հարձակման գծում ինչ-որ բան պակասում էր։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և իհարկե, ցանկանում ենք կատարելագործվել:
Երբ խաղի հաշիվը 0-0 է, իհարկե, կարող ենք ավելի շատ ռիսկի գնալ: Բայց հավաստիացնում եմ ձեզ՝ ապագայում մենք անպայման կավելացնենք։ Մրցակից փորձում էր խանգարել հարձակման գծում մեր բոլոր գործողություններին։ Մեզ մի քիչ չբավականացրեց, բայց հիմա անցնում ենք հաջորդ խաղին։ Բեյլը լավ է հանդես գալիս։
Այստեղ գտնվող բոլոր խաղացողները փորձում են հաջողության հասնել։ Գարեթը լավ է աշխատում ի շահ թիմի, ինչպես և մենք բոլորս, նա կարող է անել ավելին հարձակման գծում, սակայն օգնում է պաշտպանությունում», – ասել է Զիդանը: