Մենք մրցաշարային աղյուսակի առաջին տեղում ենք, որտեղ էլ ցանկանում ենք մնալ. Զիդան

Հրապարակող՝

Մենք մրցաշարային աղյուսակի առաջին տեղում ենք, որտեղ էլ ցանկանում ենք մնալ. Զիդան

Ամենադիտվածներ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամփոփել է Պրիմերայի 8-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ խաղը (4-2):

«Այսօր մենք բոլորս կարող ենք երջանիկ լինել, մենք մրցաշարային աղյուսակի առաջին տեղում ենք, որտեղ էլ ցանկանում ենք մնալ: Հասկանում ենք, որ առջևում երկար ճանապարհ կա, մենք պետք է քրտնաջան աշխատենք:

Մենք ավելի լավ ենք խաղում, քան 1 ամիս առաջ:

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կատարում է իր դերը: Բայց ես ավելին եմ ուզում, մենք ավելի լավ կխաղանք: Մենք պերֆեկցիոնիստ ենք: Թեթև խաղեր չեն լինում: Պետք է խաղի մեջ մնալ առաջինից մինչև վերջին րոպեին:

Ազարը երջանիկ էր հանդերձարանում: Հույս ունենք, որ սա ընդամենը մեկն էր «Ռեալում» նրա խփվելիք բազմաթիվ գոլերից: Արեոլան սխալվեց, բայց անհավանական խաղ անցկացրեց», – Զիդանի խոսքերն է մեջբերել Covering Football թվիթերյան էջը:

Ամենաթարմ