Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած 3-1 հաշվով պարտությունը։
«Մենք պետք է դասեր քաղենք այս խաղից։ Հիմա ծանր պահ է թիմի համար, և դրանով ամեն ինչ ասված է: Հայտնի էր, որ թիմը լավագույն մարզավիճակում չէ։ Այս խաղը մեզ ցույց տվեց որոշ թերություններ։ Մենք շուտով կվերադառնանք։ Իսկ հիմա պետք է պատրաստվել հաջորդ հանդիպմանը։
Խաղի սկզբում հավասար էր, բայց «Բարսելոնան» խփեց առաջին գոլը և ավելի վստահություն ձեռք բերեց իր ուժերի նկատմամբ։
Ինչ վերաբերում է սխալները շտկելուն, մենք աշխատում ենք՝ ցույց տալով խաղացողներին այս պահերը։ «Վալենսիայի» դեմ խաղում մենք լավ պաշտպանություն ցուցադրեցինք, բայց այսօր կրկին սխալվեցինք։ Մենք պետք է աշխատենք դրա վրա»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:

