fbpx
Հասարակություն

Վթար Երևանում․ մեքենան բախվել է տան ճաղավանդակին

Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 03:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագն Դավթյան փողոցի թիվ 29 շենքի բակում տեղի է ունեցել ՃՏՊ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2007 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Վահագն Դավթյան փողոցի տներից մեկի մետաղյա ճաղավանդակին։

Նշվում է նաև, որբ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևոր Տ. Ս.-ին (ծնված 2009 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ