Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում

Ամենադիտվածներ

Նոյեմբերի 27-ին, ժամը 21:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենան ընկել է Մասիս-Սիս ավտոճանապարհին հարակից ջրատարը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատի մարզի Սիս գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ա., ծնված 1980 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում:

Փրկարարները Դավիթ Ա.-ին դուրս են բերել ջրատարից:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ