fbpx
Հասարակություն

Մեքենան շրջվել է գլխիվայր ու բախվել ծառին․ 6 անչափահաս հոսպիտալացվել է

Ապրիլի 7-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 2005 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և ծառին, այնուհետև՝ գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորները (Ռ․ Ռ․, ծնված 2005 թ․, Ա․ Թ․, ծնված 2005 թ․, Հ․ Գ․ ծնված 2006 թ․, Է․ Օ․ ծնված 2007 թ․, Գ․ Դ․, ծնված 2007 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Ա․ Թ.-ն, Հ․ Գ․-ն, Է․ Օ․-ն և Գ․ Դ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Մ․ Հ․-ի (ծնված 2005 թ․) և Ռ․ Ռ․-ի (ծնված 2005 թ․) առողջական վիճակը գնահատվել է բավարար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ