fbpx
Հասարակություն

Սիսիան-Գորիս ճանապարհին մեքենան շրջվել է

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին «Volkswagen Golf» (վարորդ՝ Կ․ Թ․, ծնված 1970 թվականին) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նախարարությունում ՃՏՊ-ի մասին ահազանգը ստացվել է հուլիսի 27-ին՝ ժամը 00։31-ին։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ուղղել են ու հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Վարորդի վիճակի մասին տեղեկատվություն չի հաղորդվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ